Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

Բուդապեշտում հոկտեմբերի 23-ին նախատեսված Թրամփ-Պուտին հանդիպումը հետաձգվեց

Բուդապեշտում հոկտեմբերի 23-ին նախատեսված Թրամփ-Պուտին հանդիպումը հետաձգվեց
22.10.2025 | 12:35

Գլխավոր պատճառը Չինաստանի կոմկուսի պլենումն է: Պլենում, որը քննարկում է Չինաստանի տնտեսության զարգացման հեռանկարները:

Տեղի ունենար 23-ին, չինական պլենումում առավելություն կստանային նախագահ Սիի ընդդիմադիրները, որոնք կապված են ԱՄՆ -ի Դեմոկրատական կուսակցության հետ:

...Գյուղի կատուները սատկեցին: Դաշտերում առվույտի բերքատվությունը ընկավ 50 տոկոսով:

Ամեն տեղ, մասնավորապես քաղաքականությունում, պատճառահետևանքային

դիալեկտիկական այս կապն է գործում:

Անխտիր, առանց բացառության։

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 819

Մեկնաբանություններ